Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում արտակարգ հանդիպում է անցկացնում վարչապետ Մանուել Վալսի և ՆԳ նախարար Բեռնար Կազնևի հետ՝ փոխանցում է Le Figaro-ն։
Երկրի ղեկավարությունը հետևում է մայրաքաղաքի Սեն-Դենի արվարձանում հատուկ գործողության ընթացքին, որը մոտենում է ավարտին։
Հաղորդվում է, որ 4 ոստիկան վիրավորվել են։ Ոչնչացվել է 2 ահաբեկիչ, ևս 1-ը պայթեցրել է իրենց ամրակցված շահիդի գոտին։ 2-3 ահաբեկիչ ձերբակալվել են։