Yerkir.am-ը գրում է.
Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց 2015թ. հունվարի 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժան սպանության վերաբերյալ գործը:
Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելին՝ այստեղ