Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի և երգչուհի Արփինե Գաբրիելյանը դառնում է 27 տարեկան: Դերասանուհին 2006թ. ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը և Արվեստի դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժինները: 2001-05թթ մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան երգի մրցույթին և արժանացել 2 մրցանակի: 2005թ. ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիա, իսկ 2006թ., մասնակցելով «Կանաչ գոտի» նախագծին, դարձել է թատրոնի մեներգչուհի: 2006-09թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներում:
Նկարահանել է 1 տեսահոլովակ: Ներկայումս նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում: