Արդեն հայտնել ենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօրվա առաջին դատական նիստն անցել է գերլարված մթնոլորտում: Ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերելուն պես սպանվածի հարազատներից մի քանիսը կորցրեցին ինքնատիրապետումն ու փորձեցին հարձակվել նրանց վրա, ինչը կանխեցին կարգադրիչները:
«Անասուններ, թուրքեր, տականքներ... Մորթելու եմ... Ձեր երեխեքի թիքեքը պետք ա բերեն»,- բղավում էին հարազատները և վիրավորական արտահայտություններ հնչեցնում նաև պաշտպանների հասցեին՝ նշելով, թե ի՞նչ խղճով են նրանք «թուրքերին» պաշտպանում ու ի՞նչ խղճով են նրանցից վերցրած գումարը ծախսելու:
Ավելին՝ այստեղ