Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ելույթում հայտարարեց, որ ԱԺ-ում 80-ից ավելի ծառայողական մեքենաններ կան, իսկ Դանիայի խորհրդարանում ընդամենը մեկ-երկուսն են: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, եթե մեր երկրում երկու մեքենա լինի, վիճակն ավելի վատ կլինի:
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով իր հայտարարությանն ասաց, որ այդ մեքենաների ընդհանուր ծախսերը խլում են ընդամենը մի խղճուկ 1մլրդ դրամ:
Լրագրողների դիտարկմանը, թե թող մեր խորհրդարանի պատգամավորներն էլ այլ երկրների ներկայացուցիչների պես հեծանիվներով շրջեն Սահակյանը պատասխանեց. “Ինչպես եք պատկերացնում, որ հայ չինովնիկը հեծանիվով շրջի, երբ օրական 30-ից ավելի տեղ է գնում”:
Սահակյանը հավելեց, որ ինքը երեկոները վազքուղում էլ է լինում, այնպես, որ դրա վախն ու կարիքը չունի: