Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի անվամբ բերված փայտյա սեղանի ոտնակների մեջ թմրանյութ է հայտնաբերվել

18 Նոյեմբեր, 2015 17:02
«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի անվամբ բերված փայտյա սեղանի ոտնակների մեջ թմրանյութ է հայտնաբերվել

Նոյեմբերի 18-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Ս.-ի անվամբ քաղաքացի Ֆ.Ա.-ի կողմից բերված փայտյա սեղանը, որի ոտնակների մեջ փորված թաքստոցներից հայտնաբերել է պոլիէթիլենով փաթեթավորված 2 փաթեթ:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ 

Փաթեթներում եղել են համապատասխանաբար 8,1 և 9,6 գրամ ընդհանուր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ, որոնց մի մասը` B8 դրոշմի առկայությամբ: Փաթեթներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Դիտել ավելին