Կանադան կմեծացնի Իրաքում զինվորական հրահանգիչների թիվը (ներկայում 69-ն են), ովքեր զբաղվում են քրդական և իրաքյան ռազմականացված միավորումների մարտիկների նախապատրաստությամբ։ Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ես մեր դաշնակիցներին վստահեցրել եմ, որ մենք պատրաստվում ենք ավելին անել մարտիկների նախապատրաստության ճակատում»,- ասել է նա լրագրողներին, ովքեր ուղեկցել են նրան Մանիլայում։ «Մենք դեռ պետք է քննարկենք, թե որքանով պետք է մեծացնել մեր ուսումնամարզական զորակազմը»,- հավելել է նա։
CTV հեռուստաալիքի տվյալներով՝ չի բացառվում, որ կանադացի զինվորական մասնագետների թիվը հասնի 1000-ի։ Հենց այդքան հրահանգիչ էր Կանադան ուղարկել Աֆղանստան, երբ այնտեղ ՆԱՏՕ-ն գործողություն էր անցկացնում: