Կարևոր իրադարձություններ

Սիրիայում Մեծ Բրիտանիայի ռազմական գործողությունն օրինական կլինի նույնիսկ առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության. Քեմերոն

18 Նոյեմբեր, 2015 19:05
Սիրիայում Մեծ Բրիտանիայի ռազմական գործողությունն օրինական կլինի նույնիսկ առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պնդում է, որ Սիրիայում ցանկացած ռազմական գործողություն, որին Լոնդոնը կարող է մասնակցել, օրինական կլինի նույնիսկ առանց ՄԱԿ-ի ԱԽ կողմից համապատասխան թույլտվության: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ցանկացած գործողություն, որ մենք կարող ենք ձեռնարկել, օրինական կլինի»,- ասել է նա՝ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

Քեմերոնը վերջերս ակտիվորեն խոսում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ սկսելու անհրաժեշտության մասին: Սակայն դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը ստանալ:

Քեմերոնը մտադիր է այդ հարցը դնել օրենսդիր մարմնի քննարկմանը, բայց նախ ուզում է վստահ լինել, որ քվեարկությունը մերժումով չի ավարտվի, ինչպես 2013թ., երբ խորհրդարանը հրաժարվեց Քեմերոնին «կանաչ լույս» տալ Սիրիայում ռմբակոծությունների համար:

Լրահոս

Դիտել ավելին