Ռուսաստանի կառավարությունը որոշել է 2016թ. հունվարի մեկից Ուկրաինայի նկատմամբ պարենամթերային էմբարգո մտցնել, քանի որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի դեմ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներին:
Ուկրաինան սրա պատճառով իր կորուստներն արդեն գնահատել է` 600 մլն. ԱՄՆ դոլար:
«Մենք պատրաստվում ենք նրան, որ ՌԴ-ն կիրառելու է առևտրային սահմանափակում Ուկրաինայի նկատմամբ: Կատարվել է պոտենցիալ կորուստների հաշվարկ, գոնե 2016-ի կտրվածքով: Մենք կկորցնենք դեպի Ռուսաստան մոտ 600 մլն. ԱՄՆ դոլարի արտահանում»,-ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` միաժամանակ վստահեցնելով, որ Ուկրաինայի կախվածությունը ՌԴ-ից մոտ 3 անգամ նվազել է` 35 տոկոսից իջնելով 12.5-ի: