Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչների թաքստոցները գտել են «Բատակլան»-ի մոտ հայտնաբերված հեռախոսի միջոցով. ԶԼՄ-ներ

18 Նոյեմբեր, 2015 19:06
Ահաբեկիչների թաքստոցները գտել են «Բատակլան»-ի մոտ հայտնաբերված հեռախոսի միջոցով. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի ոստիկանությունը Սեն-Դենիում ենթադրյալ ահաբեկիչների հետքի վրա է դուրս եկել «Բատակլան» համերգասրահի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսի միջոցով: Այս մասին հայտնում է Monde թերթը:

Ենթադրաբար, հեռախոսը պատկանել է ահաբեկիչներից մեկին, որն ուրբաթ 21.42-ին (մեր ժամանակով՝ 24.42-ին) sms-հաղորդագրություն է ուղարկել. «Դուրս եկանք, սկսում ենք» (On est parti on commence):

Այդ սարքի տվյալների միջոցով հետաքննիչներին հաջողվել է դուրս գալ հանցագործների թաքստոցներից մեկի հետքի վրա Ալֆորվիլ քաղաքի հյուրանոցում: Պարբերականի տեղեկությամբ՝ Սեն-Դենիի բնակարանը ևս իրավապահների ուշադրությունը գրավել է հեռախոսից հանված տեղեկության հետ կապված:

Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները գործողություն են սկսել Սեն-Դենիում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքին մասնակից ենթադրյալ ահաբեկիչների խումբը: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ գործողության թիրախներից մեկն այդ հարձակումների կազմակերպման կասկածյալ Աբդելհամիդ Աբաուդն է եղել:

Նախնական տվյալներով՝ 7 կասկածյալ է ձերբակալվել, 2 ահաբեկիչ սպանվել է, նրանց անձը դեռ ճշտված չէ: Գործողության ընթացքում նաև վնասվածք են ստացել 5 ոստիկաններ, ծառայողական շուն է սատկել:

Լրահոս

Դիտել ավելին