Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հանդեպ ռուսական պարենային էմբարգոն ուժի մեջ կմտնի նոր տարուց

18 Նոյեմբեր, 2015 20:05
Ուկրաինայի հանդեպ ռուսական պարենային էմբարգոն ուժի մեջ կմտնի նոր տարուց

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել 2016 թ-ի հունվարի 1-ից պարենային էմբարգո կիրառել Ուկաինայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին:

«Քանի որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական սանկցիաներին, մենք որոշում ենք ընդունել պաշտպանիչ քայլերի դիմել և պարենային էմբարգո մտցնել Ուկրաինայի հանդեպ: Այս որոշումն ունի արտահերթ բնույթ և ուժի մեջ կմտնի հունվարի մեկից»,- հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ Ուկլյուաևը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պարենային էմբարգո մտցնել այն դեպքում, եթե Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ-ի ներկայացուցիչները չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում:

Լրահոս

Դիտել ավելին