Shamshyan.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Ճառագայթային և այրվածքաբանական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից ամբողջովին այրված վիճակում հիվադանոց են տեղափոխել մի տղամարդու, ով գիտակցության չգալով` մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քքննչական բաժնի քննիչները` բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: