Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի Air France ավիաընկերության ստորաբաժանումում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Figaro թերթը։ «Անանուն զանգով հայտնել էին, որ Air France-ի 2 օդանավում ռումբեր են տեղադրվել։ Զանգահարողն ասել էր, որ պայթուցիկ սարքերը վնասազերծելու համար 90 րոպե է պետք»,- ասել է աղբյուրը։ Խուզարկությունների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։