Կարևոր իրադարձություններ

Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ (լուսանկարներ)

18 Նոյեմբեր, 2015 22:16
Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Եթե դուք ցանկանում եք ամուսնանալ միլիոնատիրոջ հետ, ապա մեր հոդվածը ձեզ համար է: Wnews.am-ի ներկայացրած ցանկի աղջիկները գիտեն այդ հարցի պատասխանը: Ահա թե ում են ընտրում միլիոնատերերը:

 Սալմա Հայեկ. Մեքսիկուհի կինոաստղն ամուսնացել է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի հետ:  Նա նորաձևության աշխարհում մի քանի հայտնի տների սեփականատերն է  (Yves Saint Laurent, Gucci) : Սալմայի ամուսինը աշխարհի  է 100 ամենահարուստ մարդկանց ցանկում է: Զույգն ունի դուստր՝ Վալենտինան:   

   

Վիկտորիա Բոնյա. Սկանդալային ռեալիթի շոուների մասնակից Բոնյայի ընտրյալը միլիարդատեր հոր ժառանգորդ Ալեկս Սմերտֆիտն է: Թեպետ Ալեկսի ընտանիքը դեմ էր Բոնյայի հետ նրա ամուսնությանը՝ պատճառաբանելով նրա անցյալը,բայց նրանք արդեն մի քանի տարի է միասին ապրում են Մոնակոյում: Բոնյան Ալեկսին դուստր է պարգևել: Վիկտորիա Բոնյայի ամուսինն ունի 368 մլն դոլար կարողություն, բացի այդ նա ժառանգելու է հոր ողջ կարողությունը:          

Նատալյա Վոդյանովա. ժամանակակից մոխրոտի պատմությունն է: Աղքատ ընտանիքից ռուս աղջիկը, նախ դառնում է հայտնի մոդել, հետո ամուսնանում անգլիացի արիստոկրատ միլիոնատերի հետ, ով հայտնի է ողջ աշխարհում, ունենում է երեք երեխա, ամուսնալուծվում է և կրկին ամուսնանում մեկ այլ  միլիոնատիրոջ հետ: Վոդյանովայի առաջին միլիոնատեր ամուսինը Ջասթին Պորտմանն էր, իսկ երկրորդը՝ Անտուան Առնոն:         

Էլիզաբեթ Հերլի. Հյու Գրանտի նախկին ընկերուհի, անգլուհի մոդել և դերասանուհի Էլիզաբեթն ամուսնացել է հնդիկ միլիոնատեր Առունա Նայառի հետ: 41-ամյա Էլիզաբեթի համար միլիոնատերը բաժանվում է իր կնոջից: Նրանք հարսանիք են անում երեք անգամ՝ երկու անգամ Անգլիայում, մեկ անգամ՝ Հնդկաստանում:    

Լրահոս

Դիտել ավելին