Կարևոր իրադարձություններ

Փարիզն իր մի շարք դաշնակիցների պատճառով չի կարող պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ

18 Նոյեմբեր, 2015 21:38
Փարիզն իր մի շարք դաշնակիցների պատճառով չի կարող պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ նրա դաշնակիցներն են Քաթարն ու Սաուդյան Արաբիան, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով արաբական Al Mayadeen հեռուստաալիքին: Ֆրանսիական «Վալեր ակտյուել» ամսագրին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան հետախույզներով կփոխանակվի Ֆրանսիայի հետ միայն այն դեպքում, եթե Փարիզը փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում: Սիրիայի նախագահը նշել է այն քաղաքականությունը, որը վարում է Ֆրանսիան Մերձավոր Արևելքում, մասնավորապես, դաշնակիցների ընտրության հարցում: Բաշար Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ հենց այդ պատճառով անհնար կլինի համագործակցությունը: 

Լրահոս

Դիտել ավելին