Կարևոր իրադարձություններ

«Շառլ դե Գոլ» ավիակիրը ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարածաշրջան կհասնի շաբաթվա վերջին

18 Նոյեմբեր, 2015 21:09
«Շառլ դե Գոլ» ավիակիրը ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարածաշրջան կհասնի շաբաթվա վերջին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը մինչև շաբաթվա վերջ կհասնի ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու տարածաշրջան։ Դրա մասին պատգամավորների առջև ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Նա հայտարարել է, որ ավիակիրը, որը գտնվում է ռազմածովային խմբավորման կազմում, լքել է ֆրանսիական նավահանգիստը, և մեկնել է Միջերկրական ծովի արևելյան հատված, ուր կհասնի շաբաթվա վերջին։

Հաղորդվում է, որ ավիակրի տախտակամածին գտնվում են 26 կործանիչներ՝ 18 Rafale և 8 Super-Etendard։

Լրահոս

Դիտել ավելին