Քիմ Քարդաշյանի խորթ քույրերին` Քենդալ և Քայլի Ջեններներին հարվածել են ձվերով, իրենց հագուստի՝ Kendall+Kylie Collection հավաքածուի շնորհանդեսի ժամանակ, Ավստրալիայի Պարամատա քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, հաղորդում է Glamour magazine-ը:
Երբ քույրերը E! հեուստաալիքին հարցազրույց են տալիս եղել, նրանց ,առևտրի կենտրոնի վերևի հարկից հարվածել են ձվերով:
Ավելի ուշ, ոստիկանությունը ձերբակալել է միջադեպի մեղավորին` 25-ամյա կնոջը, որի անունը չի նշվում: Նա ձերբակալվելիս դիմադրություն է ցույց տվել: Նշվում է, որ նա նախկինում 3 անգամ հարձակվել է ոստիկանների վրա: