BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ԴԱԻՇ-ի 8 ենթադրյալ զինյալի կալանավորման մասին, որոնք փորձել են մեկնել Գերմանիա։
Հաղորդվում է, որ նրանք Ստամբուլի օդանավակայանում կալանավորվել են Կասաբլանկայից ժամանելուց հետո։ Հայտնի է նաև, որ բոլոր կալանավորվածները Մարոկոյի քաղաքացիներ են։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ կալանավորվածները պլանավորել էին Գերմանիա հասնել բալկանյան երկրների միջոցով։