Շատ ձկներ սովորել են թաքնվել գիշատիչներից, բառի բուն իմաստով, նրանց համար անտեսանելի դառնալով: Դա կատարվում է այն բանի շնորհիվ, որ նրանց կաշին հատուկ կերպով փոխհարաբերվում է բևեռացված լույսի հետ՝ ասվում է Science ամսագրում տպագրված հոդվածում:
«Մենք վաղուց գիտեինք, որ բաց օվկիանոսում ապրող ձկները հատուկ, անփայլ թեփուկներ ունեն, ինչով տարբերվում են գետերի ձկներից: Հիմա մենք գիտենք, թե ինչու են նրանք անտեսանելի դառնում այդպիսի իրավիճակներում»,- հայտարարել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի ներկայացուցիչ Մայքլ Տվարդովսկին:
Ձկները, ի տարբերություն շատ ցամաքային կենդանիների, կարողանում են տեսնել և՛ սովորական, և՛ բևեռացված լույսը: Եվ նրանց անփայլ թեփուկները, ճիշտ փոխհարաբերության մեջ դնելով լույսի հետ, նրանք կարողանում են անտեսանելի դառնալ իրենց կյանքի համար վտանգ ներկայացնող ջրայինների համար: