Կարևոր իրադարձություններ

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

03 Հուլիս, 2025 16:05
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թ. հուլիս ամիսը ներառյալ:

Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող:

Լրահոս

Դիտել ավելին