Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Միքայելյանը 113-րդն էր դասական ոճով սպրինտ մրցավազքում

28 Նոյեմբեր, 2015 10:34
Սերգեյ Միքայելյանը 113-րդն էր դասական ոճով սպրինտ մրցավազքում

Երեկ, նոյեմբերի 27-ին, ֆինլանդական Ռուկայում անցնող փուլով մեկնարկել է 2015/16 մրցաշրջանի դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը 13 էտապից է բաղկացած:

Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը դասական ոճով սպրինտ մրցավազքում 115 մասնակիցների թվում 113-րդն է եղել՝ 3:02.8 +59.8 արդյունքում:

Այսօր հայ դահուկորդը կմեկնարկի 10կմ, ազատ ոճ մրցաձևում, որտեղ մասնակիցների քանակը 113-ն է, Սերգեյի մեկնարկային համարը՝ 68-ը:

Մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 15:00-ին:

Լրահոս

Դիտել ավելին