Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ճգնաժամի լուծման համար Ֆրանսիան պնդում է Թուրքիայի հետ համագործակցության անհրաժեշտությունը

29 Նոյեմբեր, 2015 23:30
Սիրիայի ճգնաժամի լուծման համար Ֆրանսիան պնդում է Թուրքիայի հետ համագործակցության անհրաժեշտությունը

Ֆրանսիան պնդում է Թուրքիայի հետ համագործակցության անհրաժեշտությունը` ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հակամարտության լուծման համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մեզ անհրաժեշտ է Թուրքիայի հետ համագործակցությունը, որպեսզի պայքարենք մաքսանենգության դեմ, գործենք ահաբեկչության դեմ, ինչպես նաև Սիրիայում լուծումներ գտնենք: Այսօր ես առաջնորդվում եմ նաև դրանով»,- ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է Օլանդը:

Աղբյուր ՝ 1in.am

Լրահոս

Դիտել ավելին