«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայր Մատիասը կրկին հայտնվել է տհաճ պատմության մեջ։
Ինչպես հայտում է The Sun-ը, Մատիաս Մեսսին օգնության համար դիմել էր ձկնորսական ակումբներից մեկն ու պարզաբանել, որ Արգենտինայի ավազոտ ափին իր նավակի վթարվելուց հետո վնասել է դեմքը, սական դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է ոչ միայն արյունոտ նավակ, այլև ատրճանակ, որից հետո ձերբակալել է ֆուտբոլիստի եղբորը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Մատիաս Մեսսին ՃՏՊ-ի մասնակից էր դարձել, մինչ այդ չարաշահել թմրամիջոցներն ու ալկոհոլը, վիրավորել ոստիկաններին։

