«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, այսօր, հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում:Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Նշբում է, որ ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում: