Կամչատկայում այսօր 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի օջախը եղել է 187 կմ խորությամբ: Բնակիչներն ուժեղ ձայնից դուրս են վազել:
Ըստ տեղեկությունների, հիմնական ցնցումից հետո ևս 7 ցնցում է գրանցվել՝ 2-4.8 մագնիտուդ ուժգնությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր ու ավերածություններ չկան: