Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է՝ ուղեկցվելով երկուստեք հզոր օդային հարձակումներով և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։ Լուգանսկի շրջանի Ստարոբելսկ քաղաքի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 35-ը վիրավորվել են։ Հարձակման պահին շենքերում եղել է 14-ից 18 տարեկան 86 դեռահաս։ Զուգահեռաբար, մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանի 16 շրջաններ ենթարկվել են անօդաչուների զանգվածային գրոհի, մինչդեռ Ռուսաստանն իր հերթին ավելի քան 120 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինայի տարածքին։