Կարևոր իրադարձություններ

Զելենսկու բրդյա սվիտերը աճուրդում վաճառվել է 90,000 ֆունտով

07 Մայիս, 2022 14:32
Զելենսկու բրդյա սվիտերը աճուրդում վաճառվել է 90,000 ֆունտով

Ուկաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բրդյա սվիտերը Christie's բարեգործական աճուրդում վաճառվել է 90,000 ֆունտով (111,000 դոլար):Այս մասին գրում է Telegraph-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ենթադրել է, որ Լոտի արժեքը պետք է շատ ավելի բարձր լինի մեկնարկային գնից՝ 50 հազար ֆունտ ստեռլինգով:

Ինքը՝ Զելենսկին, աճուրդներից առաջ տեսաուղերձով է հանդես եկել՝ գովելով Մեծ Բրիտանիային և «խիզախ Բորիս»-ին, ով այցելել է նրան Կիևում:

Բացի Ուկրաինայի առաջնորդի բաճկոնից, աճուրդում ներկայացվել են այլ լոտեր։

Մասնավորապես, այնտեղ հնարավոր է եղել գնել աքլորներով սափոր, որը նվիրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Զելենսկու հետ Կիևով զբոսնելիս։

Նշվում է, որ ստացված միջոցները պլանավորվում է ուղղել Ուկրաինային՝ որպես հումանիտար օգնություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին