Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է ընդունելության երկրորդ փուլը

20 Հուլիս, 2023 22:46
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է ընդունելության երկրորդ փուլը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստութ­յունից։

Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը:

Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է:

Լրացուցիչ հարցերի համար պետք է զանգահարել 010 66 18 00, 010 66 22 02 հեռախոսահամարներին:

Լրահոս

Դիտել ավելին