Կարևոր իրադարձություններ

Վաղվանից մեկնարկում են Երևանում փոսային նորոգման աշխատանքները. Հայկ Կոստանյան

26 Մարտ, 2024 19:48
Վաղվանից մեկնարկում են Երևանում փոսային նորոգման աշխատանքները. Հայկ Կոստանյան

«Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:

Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Լրահոս

Դիտել ավելին