Չնայած եղանակային պայմաններին՝ ջերմատների կառուցման աշխատանքները շարունակվում են. «Իմ քայլը» հիմնադրամ
25 Փետրվար, 2025 19:44
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում մշտադիտարկում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա և Արուճ բնակավայրերում։
Այս մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
«Չնայած եղանակային պայմաններին՝ ջերմատների կառուցման աշխատանքները շարունակվում են առանց խոչընդոտների՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը»,- նշված է գրառման մեջ։