ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի շուրջ աղմուկին և այդ ամենի հետևանքով կազմակերպվող բողոքի ակցիաներին:
«Փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել՝ նույն ղարաբաղցիներին մսացու օգտագործելով։
Նույն ԼՂ լուծարումը ստորագրողները կեղծ օրակարգով թիրախավորում են ՀՀ պետական ինստիտուտները՝ միաժամանակ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի շուրջ։
Հայաստանում չկա և չի կարող գոյություն ունենալ մի շարժում, որը վտանգում է Հայաստանի պետականությունը։
Հայաստանում չկա և գոյություն չունեն ինստիտուտներ բացի ՀՀ պետական ինստիտուտներից»,- ասվում է գրառման մեջ: