Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ համակարգերի աշխատանքը վերականգնվել է, սահմանափակումներ հնարավոր են նաև ապրիլի 24-25-ին

16 Ապրիլ, 2025 19:50
ՊԵԿ համակարգերի աշխատանքը վերականգնվել է, սահմանափակումներ հնարավոր են նաև ապրիլի 24-25-ին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը`պատճառված անհարմարության համար:

Լրահոս

Դիտել ավելին