Կարևոր իրադարձություններ

Բորդյուրները չորացել են, Տիգրան Ավինյան, միայն ձեր գրպանները չեն չորացել. Արթուր Չախոյան

16 Ապրիլ, 2025 20:10
Հեղինակ՝ Արթուր Չախոյան
Բորդյուրները չորացել են, Տիգրան Ավինյան, միայն ձեր գրպանները չեն չորացել. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։

«Դեռ 2023 թվականին տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում «թքած-կպցրած» առանց բետոնե հիմքի եզրաքարեր տեղադրում»,- հայտնում է Չախոյանը և ցույց տալիս կադրերը երբ մատով քանդում էր եզրաքարերը։

Չախոյանը նշում է, որ առանց հիմքի խճաքարի, շիննորմերի խատմամբ եզրաքարեր են տեղադրվել, որոնց հպվելուց քանդվում են։

Նա ցույց է տալիս ավտոճանապարհի եզրերին և մայթերին արդեն տեղաշրջված եզրաքարերը։

«Պատկերացնում եք, թե այստեղ քանի միլիոն դրամի գումար է դուրս գրել Երևանի քաղաքապետարանը բետոնի համար, բայց այն փաստացի չկա և բոլոր եզրաքարերը քանդվում են»,- հայտարարեց Չախոյանը։

Լրահոս

Դիտել ավելին