Կարևոր իրադարձություններ

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

16 Ապրիլ, 2025 19:15
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի հավաքականից Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:

Ինչպես հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից, հայ մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 153 կգ և այս վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 185 կգ և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Լրահոս

Դիտել ավելին