Կարևոր իրադարձություններ

Երևանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում. Միրզոյան

16 Ապրիլ, 2025 15:14
Երևանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում. Միրզոյան

Երևանը պատրաստ ու կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում: 

Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ», - ասել է Արարատ Միրզոյանը:

«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին», - հավելեց նախարարը:

Լրահոս

Դիտել ավելին