Կարևոր իրադարձություններ

Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին

16 Ապրիլ, 2025 15:40
Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

Հայտնում են Կառավարությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:

Լրահոս

Դիտել ավելին