Կարևոր իրադարձություններ

Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվողներից մեկը

12 Ապրիլ, 2025 00:30
Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվողներից մեկը

«Լիվերպուլի» 32-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը մերսիսայդցիների հետ նոր պայմանագրով կվաստակի շաբաթական 400 հազար ֆունտ: Նախկինում նրա աշխատավարձը կազմում էր շաբաթական 350 հազար ֆունտ։

The Sun-ի հաշվարկներով՝ Սալահն այժմ այս առումով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին։ Կևինը կհեռանա ակումբից այս մրցաշրջանի վերջում, ուստի Մոհամեդը կլինի Պրեմիեր լիգայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող միակ խաղացողը:

Ամենաշատը վաստակում Էրլինգ Հոլանդը՝ շաբաթական կես մլն ֆունտ: Հարկ է նշել, որ թոփ-10-ում «Լիվերպուլի» ոչ մի խաղացող չկա, բացի Սալահից:

Լրահոս

Դիտել ավելին