Ես շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն:
«Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը:
Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», - ասել է պաշտոնյան: