Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմանում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, տուժածներ չկան։