Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են 4 տրանսպորտային միջոց, որոնցից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

15 Ապրիլ, 2025 15:37
Երևանում բախվել են 4 տրանսպորտային միջոց, որոնցից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ինչից հետո ակնհայտ է դարձել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, ինչպես միշտ, տեղում ոչ միայն դոփում է, այլև չի տիրապետում՝ թե դեպքի վայրում ինչպես աշխատել: Հայտնում է Shamshyan.com
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ մեծն Դադոյանը, ով պարեկային ծառայությունում արդեն համարվում է «Դարդոյան», ոչ մի միջոց չի ձեռնարկել դեպքի վայրը հատուկ ժապավենով սահմանազատելու համար, իսկ պարեկներն էլ ոչ միայն չէին կարգավորում երթևեկությունը, ու ամեն պահի կար վտանգ, որ մեծ արագությամբ ընթացող մեքենաները կարող էին բախվել «Porsche»-ին, մինչդեռ այդ ընթացքում պարեկները իրենց «կայֆ»-ն էին անցկացնում ծառայողական ավտոմեքենայում: 
 
Այն, որ Ա. Դադոյանի գումարտակը հաճախակի նման «փնթի» ձևի դեպքի վայրերում աշխատել, ակնհայտ է, ու ժամանակն է, որպեսզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանւության Պարեկային ծառայութան պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հետևություններ անի, քանի որ գումարտակի նման հրամանատարը իր փնթի աշխատանքով ավելի շատ վնաս է տալիս Պարեկային ծառայությանը, քան օգուտ:  

Լրահոս

Դիտել ավելին