Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը ներկայացրել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված բացառիկ կոնյակը

15 Ապրիլ, 2025 20:41
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Ծառուկյանը ներկայացրել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված բացառիկ կոնյակը

Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Մեծ ուրախությամբ կիսվում եմ բոլորիդ հետ այսօր տեղի ունեցած պատմական իրադարձությամբ. Երևանի Արարատ կոնկակի, գինու, օղու կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը։

Այս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։

Այս կոնյակի թողարկումը մասն է այն միջոցառումների, որ մենք նախաձեռնել ենք Հաղթանակի 80-ամյակը նշելու նպատակով։ Հայ ժողովուրդն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես մեծ է։

Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։

Մենք՝ հայերս, եղբայրական ժողովուրդների կողքին, ուս ուսի կռվել ենք՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։

Մենք՝ հայերս, մասնակցել ենք, թե´ Մոսկվայի պաշտպանությանը, թե´ Մինսկի, թե´ Փարիզի, և այլ քաղաքների ու պետությունների։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև չի´ կարելի մեզ բաժանել տարբեր հատվածների, չի կարելի կիսել մեր ժողովրդին։

Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։

Երբ իմ մտքում ծագեց այս պատմական առիթին նվիրված այս կոնյակի ստեղծման գաղափարը, ես վստահ էի, որ այս կոնյակի ամեն շիշը պետք է ունենա իր արժանի հասցեատերը.

1. Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։

2. Տարբեր ազգերի, տարբեր պետությունների այն ներկայացուցիչներին, ովքեր մեր ժողովրդի և մեր պետության բարեկամներն են, ու իրենց գործունեությամբ նպաստել են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և մեզ համար կարևոր խնդիրների լուծմանը։

Այս կոնյակներն առաջիկայում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ որպես խաղաղության, համերաշխության և հայկական վերածննդի խորհրդանիշ։

Իմ հատուկ որոշմամբ այս կոնյակի առաջին նմուշները ստանալու են Բաքվի բանտերում գտնվող հայորդիների ընտանիքները՝ ի նշան համերաշխության, ի նշան մեր վճռականության՝ անելու ամեն ինչ նրանց ազատության համար»։

Լրահոս

Դիտել ավելին