Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Պեսկով

14 Ապրիլ, 2025 15:55
ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Նա ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար դեռ ժամկետներ չկան։

Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ոչ, հստակ ժամկետներ չկան, բայց ճիշտ է, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու համար: Մենք շահագրգռված ենք լավ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են և ցանկանում են դա»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Լրահոս

Դիտել ավելին