Ապրիլի 14-ին` ժամը 13:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,5 խմ), ինչը խոչընդոտում է երթևեկությունը։
Փրկարարները հեռացրել են թափված քարերը՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի։