Վալենտինա Տերեշկովայի՝ 1963 թվականի թռիչքից հետո, կանայք կրկին տիեզերում են: Տեխասից տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմը դեպի ուղեծիր տեղափոխող տիեզերանավը:
Անձնակազմի անդամների թվում են միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, երգչուհի Քեթի Փերին, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, իրավապաշտպան Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ Այշա Բովան, կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը։