Կարևոր իրադարձություններ

ՀՀ ճանապարհների անցանելիության իրավիճակը ապրիլի 14-ին

14 Ապրիլ, 2025 19:40
ՀՀ ճանապարհների անցանելիության իրավիճակը ապրիլի 14-ին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

Լրահոս

Դիտել ավելին