Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մերժել է Իմամօղլուի ազատ արձակման դիմումը

14 Ապրիլ, 2025 20:45
Թուրքիան մերժել է Իմամօղլուի ազատ արձակման դիմումը

Թուրքիայի արդարադատությունը մերժել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը՝ մինչև նրա դատավարության արդյունքները։ Այս մասին  հայտնում է Anadolu գործակալությունը։

Իմամօղլուի շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Ամեն դեպքում Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է ընդունել, որ Իմամօղլուի կալանքը կշարունակվի։

Նշենք, որ  Իմամօղլուն, ով համարվում է  Էրդողանի ավելի քան երկու տասնամյակ իշխանության գլխավոր մրցակիցը, կալանավորվել է մարտի 19-ին և չորս օր անց պաշտոնապես բանտարկվել՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Լրահոս

Դիտել ավելին