Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Ալիևը քննարկել են համագործակցությունը և խաղաղության ջանքերը

14 Ապրիլ, 2025 21:40
Էրդողանն ու Ալիևը քննարկել են համագործակցությունը և խաղաղության ջանքերը

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ջանքերին: Էրդողանը Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը համարել է հուսադրող:

Նա նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության հիմնական ճարտարապետ և ընդգծել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի մոտեցումը, ինչպես ցույց է տրվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, արտացոլում է բազմակողմ դիվանագիտական ջանքերի նկատմամբ նրա հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը:

Լրահոս

Դիտել ավելին