Կարևոր իրադարձություններ

Չոլակյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում

14 Ապրիլ, 2025 22:10
Չոլակյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ են մտել 61 կգ քաշային ծանրորդները:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշի պոկում վարժությունում բարձրացրել է միայն 124 կգ:

Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահել է 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է:

Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

Լրահոս

Դիտել ավելին