ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 25 արձանագրությունը, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Մեհրաբյանին:
Նորընտիր պատգամավորը Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստի ժամանակ երդվեց և երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները:
Ապրիլի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր էր դրել մանդատը, իսկ ապրիլի 8-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն էր ստորագրել Գաբրիելյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին։