Կարևոր իրադարձություններ

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

15 Ապրիլ, 2025 10:42
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:

 
 

Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին